
Եթե ամառային, ապա՝ լի մրգերով, եթե մրգերով և ամառային, ապա' թեթև և հեշտ պատրաստվող տորթ, որի տեսքն ու համը անտարբեր չեն թողնի ոչ մի քաղցրակերի: Հեշտությամբ պատրաստվող բաղադրատոմսը կօգնի Ձեզ ամառային համեր պարգևել Ձեր սիրելիներին:
Անհրաժեշտ է'
թխվածքաբլիթ' 300 գր,
թթվասեր' 500 գր,
շաքարավազ'1բաժակ,
ժելատին' 3 ճաշի գդալ,
ելակ, կիվի ( ըստ ցանկության կարող եք ընտրել նաև այլ մրգեր, հատապտուղներ):
Պատրաստման եղանակը.
Ժելատինի վրա լցնում եք կես բաժակ սառը ջուր: Թողնում եք այդպես 30 րոպե: Այդ ընթացքում թթվասերը հարում ենք շաքարավազի հետ: 30 րոպե անց ժելատինով ջուրը դնում ենք կրակի վրա և այնքան տաքացնում, մինչև ժելատինն ամբողջությամբ լուծվի: Կարևորը' չհասցնել այն եռման ջերմաստիճանի:
Ժելատինի մեջ քիչ-քիչ լցնում ենք թթվասերը' անդադար խառնելով:
Ելակն ու կիվին կտրատեք, մասերի բաժանեք նաև թխվածքաբլիթը:
Խորը թասի մեջ դրեք կերակրի համար նախատեսված տոպրակ: Թասի հատակին լցրեք արդեն կտրատած մրգերը, հետո՝ թխվածքաբլիթի կտորները, ապա' նորից մրգերի շերտ, իկս հետք' թխվածքաբլիթ: Այս շերտավոր զանգվածի վրա լցնում եք թթվասերն ու ժելատինը և դնում ենք սառնարանում 2 ժամով:
Այնուհետև զգուշությամբ շուռ տվեք այն ափսեի մեջ, կտրատեք և մատուցեք:
Բարի «ամառային» ախորժակ: