Ամառվա շոգին, երբ ընտանիքում բոլորը համեղ տորթիկ են պահանջում, իսկ Դուք չեք ուզում ժամերով կանգնել տաք ջեռոցի կողքին, թխեք հենց այս թեթև, հեշտ պատրաստվող և մատչելի խմորեղենը:

Անհրաժեշտ է'

կաթնաշոռ' 100 գր,
թխվածքաբլիթ՝ 150 գր,
կարագ' 50 գր,
թթվասեր կամ սերուցք' 150 գր,
հատապտուղներ,
շաքարավազ:

Պատրաստման եղանակը.

Թխվածքաբլիթը մանրացնում ենք, խառնում կարագի հետ: Լցրեք մի տարայի մեջ և լավ սեղմեք:

Բլենդերում լավ հարեք կաթնաշոռը, ավելացրեք թթվասերը: Ստացվածին ավելացրեք նաև հատապտուղները' ելակ, կեռաս… Լավ խառնեք:

Զանգվածը լցրեք տրորած թխվածքաբլիթի վրա: Դրեք սառնարանում մի քանի ժամով: Մատուցելուց առաջ կտրատեք և զարդարեք հատապտուղներով: