
Բաղադրություն
100 գ հազար
100 գ սպանախ
8 հ. եփած ձու
4 հ. լոլիկ
16 շերտ բեկոն
200 գ կանաչ ոլոռ
կես փունջ կանաչ սոխ
150 գ դեղին պանիր
1 ճ.գ. մայոնեզ
1 ճ.գ. թթվասեր
1 թ.գ. շաքարավազ
աղ
Պատրաստման եղանակ
Բաղադրիչներից յուրաքանչյուրը շերտ-շերտ շարելուց հետո աղ ցանել՝ ըստ ցանկության:
1. Կանաչեղենը կտրտել, աղ լցնել, խառնել, դնել աղցանի խորն ամանի մեջ:
2. Ձուն կտրտել, լցնել վրան:
3. Մանր կտրտել բեկոնը, դնել հաջորդ շերտը:
4. Լոլիկը, կանաչ սոխը կտրտել, լցնել շերտերով:
5. Պանիրն անցկացնել քերիչով, լցնել լոլիկի վրա, այնուհետև լցնել կանաչ ոլոռը:
6. Մայոնեզը, թթվասերն ու շաքարավազը խառնել, լցնել ոլոռի վրա և աղցանը պատրաստ է: