Բաղադրիչներ

  1. Խոզապուխտ – 200 գ
  2. Խաշած ձու – 4 հատ
  3. Թթվաշ խնձոր – 1 հատ
  4. Ընկույզ – 50 գ
  5. Պանիր – 130 գ
  6. Մաղադանոս – փոքր փունջ
  7. Սխտոր – 2 ատամիկ
  8. Հասած նուռ – 1 հատ
  9. Մայոնեզ
  10. Աղ և սև պղպեղ
  11. Եգիպտացորենի հատիկներ, չերրի լոլիկներ և կանաչի՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

  1. Բլենդերի մեջ մանրացնել ընկույզը: Լցնել այն թասի մեջ, որտեղ խառնելու եք աղցանը:
  2. Բարակ շերտատել խոզապուխտը, պանիր քերել:
  3. Քերիչով անցկացնել ձվերը:
  4. Մաղադանոսը լվանալ, չորացնել և կտրատել:
  5. Խնձորը մաքրել և քերել:
  6. Սխտորը ճզմել և խառնել մյուս բաղադրիչներին:
  7. Աղ անել, ավելացնել մայոնեզ: Լավ խառնել: Աղցանը պատրաստ է, անցնել ձևավորմանը:
  8. Ձևավորել՝ ինչպես ցուցադրված է պատկերում: