Տոնական միամսյակում սիրելի լեդիին վարդեր նվիրեք ամենուր, այդ թվում՝ խոհանոցում: «Վարդեր սիրելիի համար» աղցանն առօրյայում օրիգինալ լուծումներ փնտրող տղամարդկանց համար է: Դժվար է ասել՝ ինչքան ժամանակում այն կպատրաստեք, բայց որ երկարատեւ հիացմունք կպարգեւեք, հաստատ է...

Հարկավոր է՝

գազար,
սխտոր,
գետնանուշ,
մայոնեզ,
բազուկ,
պանիր,
սալորաչիր:

Նրբաբլիթների համար'

ձու,
կաթ,
ալյուր,
աղ,
խմորիչ:

3 մեծ գազարները անցկացնել քերիչով, ավելացնել մանր կտրտած 3 պճեղ սխտոր, 2 ճաշի գդալ աղացած գետնանուշ, մայոնեզ:

Բոլոր բաղադրիչները խառնել և լցնել ափսեի մեջ՝ որպես առաջին շերտ:

Եփել բազուկը, անցկացնել քերիչով, ավելացնել 100 գրամ քերած պանիր, 4 պճեղ սխտոր, բարակ կտրատած սալորաչիր, մայոնեզ: Այս ամենը խառել իրար ու մի մասը լցնել գազարի վրա՝ որպես երկրորդ շերտ:

Պատրաստել նրբաբլիթները: 2 ձուն, կես բաժակ կաթը, 2 ճաշի գտալ ալյուրը, կես թեյի գդալ աղ և խմորիչներ խառնել իրար և լավ հարել: Այնուհետեւ թավայի մեջ թխել, թողնել՝ հովանան:

Նրբաբլիթների վրա լցնել բազուկով, պանրով զանգվածը, փաթաթել և կտրատել 2 սմ հաստությամբ: Ստացվում են վարդագույն «ծաղիկներ»: «Ծաղիկները» տեղավորել գազարի, բազուկի շերտերի վրա, զարդարել մաղադանոսի տերեւներով, և գեղեցիկ գարնանային աղցանը պատրաստ է: Բարի ախորժակ: