Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լիլին վարդագույն տաբատ ու տոպ է կրում, որոնք համադրել է սեւ, երկարաճիտ կոշիկների հետ։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Զույգը մեղմ գրկախառնված է։ «Կնոջ համար լավագույն հագուստը նրան սիրող տղամարդու գրկախառնությունն է»,- հրապարակումը մակագրել է նա։ Մեջբերումն, ի դեպ, պատկանում է ֆրանսիացի մոդելյեր Իվ Սեն Լորենին։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Լիլին երեկոյան կերպարում էր՝ վառ դիմահարդարում ու շքեղ սանրվածք։ «Թագավորն ու թագուհին։ 31.12.2019-01.01.2020: Երազանք ենք պահում»,- հրապարումը ռուսերենով մակագրել էր նա։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ զույգ»։