Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն նոր լուսանկար է հրապարակել սիրելիի հետ։ Instagram-յան էջում հրապարակված կադրերում զույգը մեղմ գրկախառնված է։ Լիլին գրավիչ կերպար է ընտրել. նա կապույտ, կարճ զգեստ է կրում, որն ընդգծում է կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են սեւ բարձրակրունկ կոշիկները։ Լիլին վառ շպար է ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Կյանքը գեղեցիկ է։ Սիրում եմ քեզ, իմ տղամարդ»։