Սկանդալային շիկահեր, Women’s club-ի մասնակից, մոդել Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Instagram-յան էջում հրապարակված նոր տեսանյութում Լիլին կրում է մարմինն ընդգրկող, խորը դեկոլտեով, ուլտրակարճ զգեստ, որն ընդգծել է նրա բարեմասնությունները։ Նրա վարսերը հավաքված են, վառ շպարով է։ Հրապարակմանը կից Լիլին դիմելով հետեւորդներին՝ գրել է «Արդեն դիտե՞լ եք @womens_club_official-ի այս շաբաթվա թողարկումը»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլին կրում էր հաստ գոտիով սպիտակ երանգի թափանցիկ հագուստ, որն ընդգծել էր նրա փարթամ բարեմասնությունները։ Լիլին հավաքել էր վարսերը, նախընտրել՝ վառ ու երեկոյան շպար։ Նրա կերպարն ամբողջացնում էր մեծ ականջօղը։ Հրապարակամանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Անթերի», «Սիրուն», «Թիթիզ», «Տիկնիկ»։