Ինստագրամյան մոդել Լիլիթ Մարտիրոսյանը, ով առավել հայտնի է Լիլի Մորտո կեղծանվամբ, նոր գայթակղիչ կադր է հրապարակել իր միկրոբլոգում:
Լուսանկարում «Women's Club» հումորային ծրագրի աստղը ներկայացել է կարե սանրվածքով և խորը դեկոլտե ունեցող սև զգեստով, որն ընդգծում է նրա կուրծքը:
Սեքսուալ կերպարն ամբողջացրել են վառ դիմահարդարումը և նուրբ վզնոցը:
Լուսանկարին կից Մորտոն հարցրել է իր 98 հազար հետևորդներին` արդյո՞ք հավանում են իր նոր կերպարը:
Նշենք, որ հրապարակումն ունի մոտ 2,5 հազար հավանում և հարյուրավոր դրական մեկնաբանություններ` երկրպագուների կողմից: