Բաղադրություն

6 հ. ձու
1 բ. եգիպտացորենի հատիկներ
1 բ. կտրտած պղպեղ
1 բ. կտրտած լոլիկ
1/4 բ. կտրտած սոխ
2 ճ.գ. ձիթայուղ
1 թ.գ. չորացրած կանաչ ռեհան կամ այլ կանաչի
քերիչով անցկացրած անյուղ պանիր

Պատրաստման եղանակ

Հարել ձուն, ավելացնել կանաչին: Տապակի մեջ ձիթայուղ լցնել, տապակել սոխը, պղպեղը, եգիպտացորենը, լոլիկը, խառնել, եփել մոտ 5 ր.: Հարած ձուն լցնել վրան, մանր կրակի վրա եփել, վերջում պանիր ցանել և ևս 2-3 ր. եփել: