
Բաղադրիչներ
Ուտելի ժելատին – 15 գ
Կակաոյի փոշի – 50 գ
Ջուր – 100 գ
Բնական մեղր – 20 գ
Կաթ (2.5%) – 100 գ
Կաթնաշոռ (0.1%) – 370 գ
Պատրաստման եղանակը
Ժելատինը լցնել ջրի մեջ և թողնել 30 րոպե:
Ժելատինը դնել ցածր կրակի վրա, լցնել կաթը, տաքացնել՝ մինչև լուծվի:
Վերցնել կրակից, ավելացնել կաթնաշոռ, կակաո և մեղր:
Ամբողջը խառնել բլենդերում:
Լցնել կաղապարի մեջ, տեղավորել սառնարանում: Սառելուց հետո մատուցել: