Անհրաժեշտ է՝
սմբուկ
սոխ
լոլիկ
պանիր
Պատրաստման եղանակը
Սմբուկները երկարությամբ կտրատում ենք, երկու կողմից տապակում: Սոխն ու լոլիկը կտրատում ենք, տապակում: Պանիրը նույնպես խորանարդներով կտրատում ենք կամ քերում:
Այժմ շերտերով տեղադրում ենք սմբուկը, ապա լոլիկը, ապա պանիրը: Նույն հերթականությունը կրկնում ենք: Վերին շերտը պետք է պանիր լինի: Շերտերի միջում կարող ենք ավելացնել խաշած կարտոֆիլ կամ կարտոֆիլի պյուրե:
Մի քանի րոպեով տեղադրում ենք վառարանում, որպեսզի պանիրը հալչի:
Շատ սննդարար ու համեղ ուտեստ է: Բարի ախորժակ: