- Yield:1 ժամ անց
- Prep Time:40 minutes
Բաղադրիչներ
- պանիր սերուցքային - 350 գր
- կիսակոշտ պանիր - 100 գր
- սոխ - 1 գլուխ
- կիտրոն - 1 հատ
- սխտոր - 0.5 թ/գ
- օրեգանո - ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
- Ինչպես նաև`
- պանիր - 50 գր
- վարունգ
- պղպեղ սև հատիկավոր
- կրեկեր
Պատրաստման եղանակ
1. Պանիրը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մանր քերիչով անցկացրած կիսապինդ պանիրը, քերած սոխը (1 թ/գ), համեմում ենք պղպեղով ու ավելացնում մնացած համեմունքները:
2. Ըստ ցանկության ավելացնում ենք կիտրոնի քերած կեղևը (1 թ/գ), որն անուշ բույր է հաղորդում:
3. Զանգվածը զգուշորեն խառնում ենք, այնուհետև 30 րոպե պահում ենք սառնարանում:
4. Սառանարանից հանում ենք, ձևավորում ենք երկու գունդ (բաժանում ենք 2/3 և 1/3 մասերի):
5. Թաթախում ենք քերած պանրի մեջ և դնում ենք մեկը մյուսի վրա:
6. Այժմ ձևավորում ենք: Վզարկուն (шарф) ստանում ենք վարունգի բարակ շերտի օգնությամբ: Կոճակներն ու աչքերը ձիթապտուղներ են, գլխարկը վարունգից է, իսկ թևերը` ծղոտներ: Որպես թևեր կարելի է օգտագործել նաև սպագետտի:
7. Մատուցվող ափսեի մեջ դասավորում ենք կրեկերները, ձնեմարդը դնում ենք մեջտեղում ու մատուցում ենք:
Այս նախուտեստը հիանալիորեն կզարդարի տոնական սեղանները:
Նյութի աղբյուր cooks.am