Instructions
- Սոխը (պրաս) մանր կտրտում ենք: Կարելի է վերցնել նաև սովորական սոխ՝ ըստ ճաշակի:
- Կտրտում ենք կծու պղպեղը: Սրա քանակը ևս՝ ըստ ցանկության: 1 սմ-ը սովորաբար բավական է լինում:
- Կեղևահան ենք անում լոլիկը: Դրա համար խաչաձև կտրվածք են անում, լոլիկը դնում եռացող ջրի մեջ ու մի երկու րոպե թողնում:
- Լայմը ճզմում ենք ափսեում:
- Կիսում ենք ավոկադոն, հանում կորիզը, իսկ միջուկը հանում գդալի օգնությամբ:
- Վերցնում ենք պատառաքաղն ու լայմի միջուկը հյութի հետ տրորում:
- Այժմ նախապատրաստած լոլիկը մաքրում ենք ու ոչ մեծ խորանարդիկներով կտրտում:
- Մանր կտրտում ենք նաև համեմը՝ այնպես, որ ստացվի մոտ 2 ճ/գ: Խառնում ենք պղպեղը, համեմը, ավոկադոյի միջուկը, սոխը և լոլիկը: Աղ ենք անում ու կրկին խառնում:
- Պատրաստ է: Այժմ բացում ենք չիփսերը, մոխիտո են ձևավորում ու կարող ենք մատուցել:
Մեքսիկական հայտնի նախուտեստ: Բազմազանություն ենք մտցնում մեր ճաշացանկում: