Առանձնահատուկ համով այս ուտեստը պատրաստվում է շատ հեշտությամբ, հրաշալի է նայվում անգամ տոնական սեղաններին:

Անհրաժեշտ մթերքներն են՝

1հատ թարմ ցուկկինի

1 հատ լոլիկ

100 գրամ պինդ պանիր

1-2 ճաշի գդալ մայոնեզ

1-2 պճեղ սխտոր

կանաչի՝ ըստ ճաշակի

աղ

ալյուր

բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Ցուկկինին մաքրել, կտրատել և աղել, հետո դրանք պատել ալյուրով և տապակել բուսական յուղի մեջ՝ երկու կողմից: Լոլիկը ևս փոքր-փոքր կտրտել, վրան լցնել կանաչին և սխտորը, ինչպես նաև պանիրը՝ քերիչով անցկացնելուց հետո: Եղածի վրա լցնել մայոնեզը և խառնել: Վերջում յուրաքանչյուր տապակած ցուկկինիի վրա լցնել ստացվածը՝ ավելացնելով նաև պղպեղ և կանաչի: Բարի ախորժակ: