Այս դիմակները կօգնեն կանխարգելել մազերի փշրվելը: Պատրաստվելով պարզ բաղադրությամբ՝ դրանք արդյունավետ կերպով խոնավացնում են մազերը և դրանց փայլ հաղորդում:

Թթվասերով դիմակ

Բաղադրություն

- 1 ճաշի գդալ յուղոտ թթվասեր,

- 1 ճաշի գդալ զեյթունի ձեթ:

Խառնել և քսել մազերին' դրանք լվանալուց մեկ ժամ առաջ: Մազերը լվանալ շամպունով:

Դիմակ մեղրով

Բաղադրություն

- 1 ճաշի գդալ մեղր,

-1 ճաշի գդալ նուշի ձեթ:

Մեղրը հալեցնել գոլորշու վրա, ավելացնել ձեթը, լավ խառնել: Քսել ծայրերին մազերը լվանալուց մեկ ժամ առաջ:

Դեղնուցի դիմակ

Բաղադրություն

- 1 ձվի դեղնուց,

- 1 ճաշի գդալ ձեթ:

Խառնել, քսել մազերի ծայրին, լվանալ շամպունով: