Մազերն արագ երկարացնելու բազում միջոցներ կան: Դրանցից ամենագործողը մազերի հատուկ դիմակներն են: Ահա մի քանի բաղադրատոմս:
Եթե ցանկանում եք շատ արագ երկարացնել մազերը, ապա փորձեք այս շատ հեշտ դիմակը: Օգտագործեք այն մեկ ամիս շաբաթը մեկ անգամ, և մազերը կերկարեն 15 սմ-ով:
Անհրաժեշտ է'
2 ճաշի գդալ մանանեխի չոր փոշի
2 ճաշի գդալ տաք ջուր
1 դեղնուց
2 թեյի գդալ ձիթապտղի յուղ
2 թեյի գդալ շաքարավազ (որքան շատ է շաքարավազը, այնքան ուժեղ է ազդում մանանեխը)
Մանանեխի փոշին խառնեք ջրի հետ, ավելացրեք մյուս բաղադրիչներն ու լավ խառնեք: Քսեք գլխամաշկին' խուսափելով մազարմատներին շատ դիչպելուց: Փաթաթեք գլուխը ցելոֆանով, վրայից հագեք տաք գլխարկ կամ փաթաթեք սրբիչով:
Պահեք դիմակը 15 րոպեից մինչև մի ժամ' կախված նրանից, թե որքան շատ է այրում մանանեխը: Դրանից հետո լվացեք մազերը տաք ջրով, ապա շամպունով:
Ահա մազերի դիմակը ևս մեկ տարբերակ:
Անհրաժեշտ է'
1 ճաշի գդալ հնդյուղ (касторка)
1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
1 դեղնուց
Բոլոր բաղադրիչները լավ խառնել և քսել մազարմատներին: Որպեսզի դիմակը լավ ազդի, դիմակը քսելուց հետո խորհուրդ է տրվում գլուխը փաթաթել տաք ցելոֆանով և սրբիչով: Պահեք դիմակը մեկ ժամից ոչ պակաս: Դրանից հետո լվացեք գլուխը:
Ահա ևս մեկ դիմակ: 1 թեյի հնդյուղը, 1 ճաշի գդալ մեղրը, 1 հավկիթն ու 2 սոխի հյուղը խառնել, քսել մազարմատներին, պահել 2 ժամ և լվանալ:
Հեղինակ՝ Mari Love