Սիրելի լեդիներ, Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում առողջ եւ գեղեցիկ մազեր ունենալու եւս մեկ միջոց՝ դիմակ, որը հեշտությամբ կարող եք պատրաստել եւ օգտագործել՝ ստանալով հրաշալի արդյունք:
Վերցրեք 1 կամ 2 ձվի դեղնուց, վրան ավելացրեք նույնքան ճաշի գդալ ձիթապտղի կամ եգիպտացորենի յուղ, 2 ճաշի գդալ կոնյակ: Ստացվածը լավ խառնեք եւ ձեռքերով քսեք գլխի մաշկին: Թողեք 40-50 րոպե, այնուհետեւ լվացեք սովորական եւ Ձեր մշտական օգտագործման շամպունով: Մի քանի անգամ դիմակն օգտագործելուց հետո, արդյունքն աննկատ չի մնա:
Շողիկ Գալստյան