LadyNews.am-ը գրում է.
Որպեսզի չոր մազերը դառնան ավելի նուրբ և փայլուն, դրանց պետք է հատուկ խնամք։ Վերջինս մասամբ ապահովվում է հատուկ դիմակներով, որոնք մազերը սնում են անհրաժեշտ նյութերով, ինչպես նաև պաշտպանում են դրանք։
Մեղրով դիմակ
Խառնեք 1 ճաշի գդալ զեյթունի ձեթը ձվի դեղնուցի, մեկական թեյի գդալ մեղրի և կոնյակի հետ։ Դիմակը քսեք մաքուր, խոնավ մազերին և փաթաթեք խոնավ սրբիչով կամ գլխարկ հագեք։ Պահեք 20-30 րոպե, որից հետո լավ լվացեք շամպունով։
Մածունով դիմակ
½ բաժակ մածունը խառնեք մեկ ճաշի գդալ զեյթունի ձեթի և անանուխի ու խնկունի 2-4 կաթիլ եթերային յուղերի հետ։ Հարեք բաղադրիչները բլենդերով, որից հետո քսեք մաքուր, խոնավ մազերին։ Միջոցն արդյունավետ կգործի, եթե մազերը փաթաթեք սրբիչով կամ պոլիեթիլենե թաղանթով։ Տասնհինգ րոպեից դիմակը կարելի է լվալ։
Շարունակությունը՝ այստեղ: