Մանանեխը ոչ միայն շատերի կողմից սիրված սոուս է, այլեւ հրաշալի կոսմետիկ միջոց: Այն առավել հաճախ օգտագործվում է մազերի աճն արագացնելու համար պատրաստվող ժողովրդական միջոցներում: Գարնանը սա շատ արդիական է, քանի որ վիտամինների պակասի պատճառով մազերը թուլանում եւ թափվում են:
Առաջինը, որ պետք է հիշել, դա դիմակը պահելու ժամանակն է. անհրաժեշտ է ոչ ավելի, քան 20 րոպե: Հակառակ պարագայում այն կարող է այրել գլխամաշկը, ինչը քոր եւ թեփ կառաջացնի:
Դիմակի պատրաստման եղանակը
• 2 ճաշի գդալ չոր մանանեխը խառնել բուսական յուղին;
• զանգվածին ավելացնել 1 ճաշի գդալ շաքարավազ եւ 1 ձվի դեղնուց;
• Թանձրության եւ միատարրության համար ավելացնել 2 ճաշի գդալ գոլ ջուր;
• Այս ամենը լավ խառնել:
Նման դիմակը հարկավոր է քսել միայն մազարմատներին, քանի որ այն հենց մազերի համար չէ. դրանց չորություն է հաղորդում: 20 րոպե անց կարող եք լվանալ գլուխը: Գործողությունը կատարել 1 ամիս, շաբաթը մեկ անգամ: Մեկ ամիս դադարից հետո կրկնեք այն: