1. Հեռուստացույցը թաց կամ խոնավ շորով մի՛ սրբեք, հնարավոր է' հոսանքահարվեք։
2. Սառած սնունդը մի՛ կտրեք, կարող եք դանակով վնասել ձեզ։ Սպասեք' հալվի, ապա միայն փորձեք կտրել։
3. Դանակով գործ անելիս, ձեր ուշադրությունը մի՛ շեղեք' այսպես վնասվելու հավանականությունը մեծ է։
4. Լողասենյակում էլեկտրական սարք մի՛ օգտագործեք, այլապես կարող եք հոսանքահարվել։
5. Հոսանքին միացված էլեկտրասարքով ջրին մի՛ մոտեցեք' վտանգավոր է։
6. Խրոցը վարդակից հանելիս լարից մի՛ ձգեք, այն կարող է կտրվել' մերկացնելով հաղորդալարերը։
7. Բոբիկ ոտքերով և թաց ձեռքերով արդուկ մի՛ արեք։
8. Մեկ վարդակից բազմաթիվ էլեկտրասարքեր մի՛ միացրեք։
Էլեկտրասարքավորումները միացնելիս լարը սկզբում պետք է միացնել սարքին, այնուհետեւ' ցանցին, իսկ անջատելիս' հակառակը, սկզբում անջատել ցանցից, հետո' սարքից։