Ճանապարհորդությունն ինքնութրույն կազմակերպելը շատ բարդ է, բայց և շատ հետաքրքիր։ Եթե ցանկանում եք խնայել, ապա պետք է կարողանաք փնտրել ինքնաթիռի ոչ թանկարժեք տոմսեր։ Ներկայացնում ենք մի քանի օգտակար խորհուրդներ, որոնց շնորհիվ կկարողանք հարմարավետ առաջարկներ գտնել։
Տոմսերը գնեք նախօրոք
Ամենաակնհայտ, բայց և իրոք աշխատող խորհուրդն է։ Որքան շուտ եք գնում ինքնաթիռի տոմսը, այնքան ավելի ցածր է լինում նրա գինը։ Տարբերությունը հատկապես նկատելի է հեռավոր թռիչքների դեպքում։ Նախօրոք գնումների դեպքում ամենացծր գինն առաջարկում են լոուքոստ կազմակերպությունները։ Որքան մոտ է թռիչքի ամսաթիվը, այնքան ավելի թանկ է տոմսը։
Ճանապարհորդության մեկնեք ոչ սեզոնային ժամանակահատվածում
Բարձր սեզոնային ժամանակահատվածում շատ մարդիկ մեկնում են միևնույն ուղղություններով։ Եվրոպայի և Ամերիկայի բարձր սեզոնը ամառն ու նոր տարին են։ Եվրոպայում Նոր տարվա սեզոնը սկսվումէ նոյեմբերից, իսկ Ամերիկայում՝ դեկտեմբերից։ Ձմեռային թռիչքների համար տոմսեր գնելու լավագուն ժամանակահատվածն ամառն է, իսկ ամառային թռիչքների համար՝ ձմեռը։ Իհարկե դուք պետք է վստահ լիենք ձեր պլանների վրա, որպեսզի հետագայում դժվարություններ չունենաք։
Թռիչքի համար ընտրեք ճիշտ օր
Թռիչքի համար ամենահարմարավետ օրերը երեքշաբթին, չորեքշաբթին և հինգշաբթին են։ Իսկ հանգստյան օրերին թռչելը միշտ թանկ է։ Չնայած միայն աշխատանքային օրերին թռիչքներն էլ կարող են համարվել բիզնես-ճանապարհորդություններ և կրկին թանկանալ։ Կարևոր է ուսումնասիրել թռիչքի բոլոր տարբերակները և գտնել ամենահարմարավետը։
Հետևեք ակցիաներին
Ակցիաներին հետևելու համար մի շարք ինտերնետային ռեսուրսներ կան (Travelradar, Trvlhacker և այլն)։ Գրանցվեք ավիակազմակերպությունների էջերին, որպեսզի առաջինն իմանաք առաջարկների մասին։
Օգտվեք լոուքոսթերներից
Լոուքոսթերները բյուդջետային կազմակերպություններ են։ Նրանց ցածր գները պայմանավորված են սովորական թռիչքներին բնորոշ որոշ հարմարավետությունների բացակայությամբ։ Տոմսի արժեքը չի ներառում ճամպրուկներ՝ թույլատրվում է միայն փոքր պայուսակ։ Հիմնականում թռիչքի ժամանակ սնունդ էլ չեն առաջարկում, գրանցումը և տեղի ընտրությունը կարող են վճարովի լինել։