Այն, որ ֆիզիկական ակտիվությունը և ճիշտ սննդակարգը մեզ ավելի առողջ է դարձնում Aroxj.am-ը բազմիցս անդրադարձել է իր հոդվածներում: Այս անգամ փորձել ենք հարցին մոտենալ այլ տեսանկյունից, կփորձենք հասկանալ մի քանի պատճառներ, որոնք մարզումները ոչ միայն օգտակար են դարձնում, այլ նաև օգնում են գումար տնտեսել:


Շատերի կարծիքով, առողջ ապրելակեր վարելու համար ավելորդ ծախսեր են անհրաժեշտ՝ սպորտային հագուստ ու մարզասարքեր, մարզասրահի կամ լողավազանի աբոնեմենտ, օրգանական սննդամթերքներ, վիտամիններով հարուստ սնունդ: Նրանք մտածում են, որ դա մեծ վնաս կհասցնի ընտանեկան բյուջեին. «Առողջ ապրելակերպ գոյություն չունի. դա միայն հարուստների համար է, մենք հազիվ կարողանում ենք հոգալ տարրական ծախսերը»,-նշում են միջին կամ ցածր եկամուտ ունեցող մարդիկ:


Ընդամենը պետք է նշել, որ այսպես մտածող մարդիկ խորապես սխալվում են: Իրականում առողջ սննդակարգը կարող է լինել մատչելի, արդյունավետ մարզումները կարող են լինել և առանց թանկարժեք մարզասարքերի, իսկ վիտամիններ կարելի է ընդունել մրգի և բանջարեղենի միջոցով: Հնարավոր է դուք զարմանաք, առողջ ապրելակերպի շնորհիվ նույնիսկ գումար կարելի է խնայել:

 

Շարունակությունը` այստեղ: