Մեզնից յուրաքանչյուրն ունի մազերի իր առանձնահատուկ տեսակը, սակայն շատերին միավորում է մազերի համատարած չորությունը կամ յուղոտությունը: Յուղոտ մազեր ունեցողների համար իսկական գլխացավանք է դրանք հարդարելը: Հատկապես նման մազերը մշտապես պահանջում են խնամք:

Յուղոտ մազեր ունենալու պատճառները մի քանիսն են՝

Ժառանգաբար,
առողջության հետ խնդիրներ,
հորմոնների չափազանց ակտիվ արտադրություն:
Յուղոտ մազերը կարելի է բնութագրել այսպես. դրանք դառնում են անխնամ, ոչ փարթամ լվանալուց մի քանի ժամ հետո, ինչի հետևանքով էլ ոչ մաքուր տեսք են ստանում: Որպեսզի պարզեք, թե արդյոք յուղոտ են ձեր մազերը թե ոչ, կարող եք մազը գցել սառը ջրով լի բաժակի մեջ: Եթե այն մնում է մակերևույթին, ուրեմն յուղոտ է, քանի որ մաշկի յուղը ջրի մեջ ոչ մի կերպ չի լուծվում:

Յուղոտ մազերը խնամելու մի քանի խորհուրդներ՝

Չի կարելի հաճախ սանրել մազերը կամ ձեռքով դիպչել:
Չի կարելի չարաշահել ջրային գործընթացները յուղոտ մազերի հետ: Ինքան հաճախ լվանաք մազերը, այնքան շատ կարտադրվի գլխամաշկի յուղը:
Ագրեսիվ միջոցներ մի օգտագործեք խնամելիս:
Ցայեք մազերը սառը ջրով և խնձորի քացախով:
Մազերի բալզամը նույնպես մի չարաշահեք: Մի քսեք այն արմատներին:
Մազերի յուղոտությունը թաքցնելու ևս մի միջոց է ճիշտ սանրվածքը:

Նախ սկսենք մազափնջից: Սա այնքան էլ իդեալական տարբերակ չէ, եթե ձեր մազերը յուղոտ են: Բացի գլխամաշկից, այն յուղոտվում է նաև հենց դեմքի հետ շփումից: Դրա համար օրվա վերջում ամրակներով ետ տարեք մազափունջը:

Յուղոտ մազերի համար շատ հարմար տարբերակ է մազերի ժապավենը: Դրանք այնքան տարբեր են, որ դուք հաստատ մշտապես կունենաք ընտրության հնարավորություն: Դրանցով կարող եք ստանալ բացարձակապես յուրաքանչյուր կերպար' սպորտայինից մինչև խիստ պաշտոնական:

Կարող եք գեղեցիկ պոչ կապել մազերը և լրացնել այն ժապավենով:

Իդեալական տարբերակ է գանգրացնելը: Գանգուր մազերը միշտ էլ ավելի երկար են պահպանում մաքուր տեսքը: Նման սանրվածքները կտան լրացուցիչ փարթամություն և կշեղեն ուշադրությունն արմատներից:

Հաճախ հենց յուղոտ մազերն են իդեալական սանրվածքներ ստանալու առաջին նախապայմանը դառնում: Բազմաթիվ են այն սանրվածքները, որոնց համար վարսահարդարներն օգտագործում են մազերին յուղոտության էֆեկտ հաղորդող նյութեր: