2012-ի հոկտեմբերի 5-ին ամուսնացած դերասաններ Նազիկ Բաղդասարյանն ու Արթուր Գեղամյանը (Նազիկն աշխատում է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ Արթուրը Պարոնյան թատրոնի դերասան է: Այս զույգը հեռուստադիտողներին հայտնի է «Արմենիա» հեռուստատեսության «Մի ստիր» նախագծից: Նազիկին կհիշես նաև Poker.am ֆիլմից) սպասում են իրենց առաջնեկին:

 

Նազիկը esyes.am-ին առաջինը պատմեց հղիության ընթացքի, փոքրիկի անվան տարբերակների և գիշերային անքնության մասին:
Նազիկի և Արթուրի առաջնեկը տղա է լինելու, և լույս աշխարհ կգա մինչև հուլիսի մեկը: Ապագա մայրիկի խոսքերով' հղիությունը շատ լավ է ընթանում: «Ընդհանրապես չեմ զգում, որ հղի եմ. ինձ շատ թեթև եմ զգում: Այս ընթացքում գնացել եմ յոգայի, հիմա էլ համապատասխան դասընթացների եմ գնում' երեխային ճիշտ խնամելու համար»,- ասաց Նազիկը, ում փոխանցմամբ' գիշերներն ընդհանրապես չի կարողանում քնել, որովհետև փոքրիկը հենց գիշերն է ակտիվանում :) Նազիկն էլ չքնելը փոխարինել է փոքրիկի հետ զրուցելով. «Գիշերվա կեսին սկսում ենք խաղալ ու խոսել նրա հետ :)»:

Երիտասարդ զույգն իրենց տղայի համար անվան երկու տարբերակ է ընտրել' Դանիել կամ Մարկ, իսկ թե դրանցից որին նախապատվությունը կտան, պարզ կլինի նրան տեսնելուց հետո: «Որոշել ենք նրան տեսնել ու հասկանալ, որ անունն ավելի շատ կսազի»,- նշեց Նազիկը:
Դերասանուհին հղիության ընթացքում հասցրել է մի քանի անգամ ֆոտոսեսիա անցնել, որն էլ ներկայացնում ենք ձեզ: