Blognews.am-ը գրում է. Դերասան Դավիթ Սեխպեյանն արդեն տևական ժամանակ է՝ կնոջ հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Կայքի հետ զրույցում Դավիթը հայտնել է, որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում:

 

Դավիթը և Նարինեն աղջիկ են ունենալու, բայց անվան հարցում դեռ չեն կողմնորոշվել. «Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև տեսնել երեխային և նոր անվան հարցում որոշում կայացնել»:

 

Իսկ այն հարցին՝ ինչպես կինը հայտնեց լուրը, Դավիթը պատասխանեց. «Ինչպես մի մարդ, ով կյանքում առաջին անգամ հրաշք էր տեսել և չէր զլանում կիսվել այդ հրաշքով: Իսկ թե ինչ պայմաններում կամ ժամանակահատվածում, կարծում եմ՝ էական չէ»:

 

Առավել մանրամասն' սկզբնաղբյուր կայքում: