Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Արտավազդ և Մարիամ Ամիրյանները սպասում են իրենց առաջնեկին, ով ապագա ծնողներին կուրախացնի ամռան վերջին: «Դեռևս փոքրիկի սեռը չենք ճշտել, այդ հարցով չենք էլ շտապում: Անկեղծ ասած՝ ինձ համար երեխայի սեռը նշանակություն չունի: Արդեն քույրիկիս դստրիկի՝ Մարթայի շնորհիվ աղջիկ երեխայի քաղցրությունը զգացել եմ:
Կարևորը, փոքրիկը առողջ լինի ու ազգին պիտանի մարդ: Արդեն իսկ գերագույն երջանկություն է նրա լույս աշխարհ գալու մասին իմանալը, բայց չեմ թաքցնի և կասեմ, որ, ինչպես յուրաքանչյուր տղամարդու, ինձ համար ևս ոգևորիչ է տղա զավակ ունենալը»,-Life.panorama.am-ի հետ զրույցում անկեղծացավ Արտավազդ Ամիրյանը:
Շարունակությունը` այստեղ: