Esem.am-ը գրում է.
Ի՞նչ են խոսում. երգիչ Գոռ Սուջյանն ու երգչուհի Վարսան սպասում են իրենց առաջնեկին:
Իրականում. այս տարվա օգոստոսին ամուսնացած զույգի հարսանեկան լուսանկարների տարածվելուց հետո բոլորը քննարկում էին Վարսայի հղի լինել-չլինելու հարցը: Հարսանիքի հաջորդ օրն այս մասին զրուցեցինք Գոռ Սուջյանի հետ, ով ասել էր. «Ոչ, նման բան չկա: Ո՞վ է ասել, թե մենք բալիկի ենք սպասում: Դրանք ուղղակի խոսակցություններ են»: Պարզվում է' զույգը փորձում էր խնամքով թաքցնել բալիկ ունենալու մասին լուրը, ինչպես ժամանակին թաքցնում էր միասին լինելը: Վերջերս փողոցում հանդիպեցինք զույգին, և Վարսայի հղիությունն ակնհայտ էր: Լուրի մասին ևս մեկ անգամ փորձեցինք խոսել նրանց հետ: Այս անգամ կապ հաստատեցինք Վարսայի հետ: Երգչուհին ասաց, որ ո´չ ինքը, ո´չ ամուսինը չեն ցանկանում մեկնաբանել այդ լուրերը:
«Բարև, ԵՍ եմ...»-ը թեթև ծննդաբերություն է մաղթում Վարսային :)