Esem.am-ն առիթ ունեցել է անդրադառնալու դերասան-ամուսիններ Արթուր Գեղամյանի և Նազիկ Բաղդասարյանի կյանքի կարևորագույն իրադարձություններին: Այս անգամ ամուսիններն իսկական մանկական տոն են կազմակերպել իրենց որդու` Դանիելի համար ու նշել փոքրիկի մեկամյակը:

 

 

Երիտասարդ մայրիկի փոխանցմամբ` օրեր շարունակ մտածել է Դանիելի ծննդյան տոնի մասին. գնումներ է արել, մոմեր ու գունավոր փուչիկներ պատվիրել` երեխայի օրն ավելի գունեղ դարձնելու համար: Նազիկի խոսքով` 1 ամյա Դանիելը ծննդյան օրը շատ ուրախ է եղել: «Շատ էր փոխվել. կարծես հասկանում էր, որ մեծացել է: Շատ ուրախ էր. ոչ լացել է, ոչ էլ նվացել»,-ասաց դերասանուհին, ով որդու համար նրա նկարներով ու Դանիել գրությամբ «բաբչկա» էր պատվիրել:

 

 

«Ամեն անգամ բաժակաճառ ասելիս` ուրախանում էր, ծափ էր տալիս, իսկ ես անընդհատ հուզվում էի»,- նշեց երիտասարդ մայրիկը և հավելեց, որ Դանիելը ծննդյան օրն առաջին անգամ խոսել է: «Ճիշտ է` չի խոսոմ, բայց հասկացնում է, թե  ինչ ուզում: Իսկ այդ օրը, երբ ասացի` արի գնանք քնելու, ասաց` չէ, չէ, չէ»,- ոգևորությամբ ասաց դերասանուհին:

 

 

Ի դեպ, հոբելյարը ոչ միայն խաղացել ու ուրախացել է հրավիրված փոքրիկների հետ, այլև մասնակցել է տորթի կտրման և ստացած նվերների բացման արարողություններին:)

Esem.am-ը շնորհավորում է փոքրիկ Դանիելին ու անհոգ մանկություն մաղթում:

 


Շնորհավորեց Արևիկ Իսաջանյանը