ESem.am-ը պատմել է դերասան-ամուսիններ Արթուր Գեղամյանի և Նազիկ Բաղդասարյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին: Փոքրիկ Դանիելն արդեն 11 ամսական է և ունի իր առաջին ատամիկները: Օրերս ծնողները փոքրիկի համար կազմակերպել են ատամհատիկի արարողությունը ու պարզել, թե ապագայում ինչ մասնագիտություն կընտրի իրենց տղան:

 

 

ESem.am-ի հետ զրույցում երիտասարդ մայրիկ Նազիկը պատմեց, որ Դանիելն ատամհատիկի օրը շատ ուրախ է եղել. ընդհանրապես չի լացել ու շատ լավ է պահել իրեն: Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհու խոսքով` միշտ մտածել է, որ որդին արվեստի հետ կապված որևէ մասնագիտություն կընտրի: «20 մասնագիտություն եմ ընտրել, գրել թղթիկների վրա ու տեղադրել գունավոր փուչիկների մեջ»,-ասաց նա և նշեց, որ դերասան, պարող, նկարիչ, նախագահ և այլ մասնագիտությամբ թղթիկների կողքին եղել է նաև գիտնականը:) Հենց դա էլ  ընտրել է փոքրիկ Դանիելը: «Անկեղծ զարմացել էինք, որոշեցինք` երկրորդ ընտրություն կազմակերպել, ու մեր տղան ընտրեց ծրագրավորողի գրությամբ փուչիկը»,-հավելեց դերասանուհին:

 

 

Նազիկի խոսքով` թեև ատամհատիկի արարողությունը տանն են կազմակերպել, փորձել է իսկական տոն ստեղծել փոքրիկների համար: Սկզբում քաղցրավենիք են լցրել փոքրիկ Դանիելի գլխին, ապա կատարել ընտրությունն ու օգտվել ատամիկի տեսք ունեցող գունեղ տորթից ու մյուս քաղցրավենիքներից:)

 

 

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը