Ամուր ընկերական հարաբերությունները կարող են զգալիորեն բարելավել մարդու առողջական վիճակը. կարծում են Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները:
Այս վարկածը հաստատելու համար մասնագետները հոգեբանական գիտությունների պրոֆեսոր Բարբարա Ֆրեդերիքսոնի ղեկավարությամբ մի քանի փորձարկում են իրականացրել համալսարանի 65 ուսանողների և աշխատակիցների միջև:
Պարզվում է, որ այն մարդիկ, ովքեր լավ հարաբերություններ ունեն ընտանիքի անդամների և ընկերների հետ, ընդհանուր առմամբ իրենց շատ ավելի երջանիկ են զգում, քան մյուսները: Ավելին, նման մարդիկ ավելի ամուր օրգանիզմ են ունենում: Նրանց մոտ բացակայում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսին են հաճախասրտությունը և սրտային ռիթմի այլ խանգարումները: Նրանք սովորաբար ճնշման հետ կապված խնդիրներ չեն ունենում: Այն մարդիկ, ովքեր քիչ ընկերներ ունեն, ավելի հաճախ են ենթարկվում սթրեսների վտանգին: Նրանց մոտ արդեն միջին տարիքում ձևավորվում է սրտանոթային անբավարարություն. գրում է Time-ը: