Tert.am-ը գրում է.


Վախը ամենապարալիզացնող զգացողությունն է աշխարհում: Հնարավոր է` այն ունի էվոլյուցիոն պատճառներ: Կարո՞ղ ենք մենք արդյոք պատկերացնել մի աշխարհ, որտեղ բոլորը անվախ են: 



Հոգեթերապևտ և բազմաթիվ հոդվածների հեղինակ Էբբի Ռոդմանը The Huffington Post-ում գրում է, որ ուսումնասիրելով մարդկային հարաբերությունները՝ անհրաժեշտ է նաև ուսումնասիրել վախը: Արդյո՞ք մենք մտնում ենք մարդկանց հետ հարաբերությունների մեջ, որովհետև մեզ միայնակ ենք զգում:


Արդյո՞ք մենք շարունակում ենք մնալ «անսեր» և «մեռած» հարաբերությունների մեջ, որովհետև վախենում ենք անխուսափելի հետևանքներից, եթե լքենք միմյանց: Քանի՞ ընտանեկան բռնության զոհեր են շարունակում մնալ բռնի հարաբերությունների մեջ, քանի որ վախենում են իրենց զուգընկերներից: 



Այս հարցերն է հնչեցնում հոդվածագիրը և ընդգծում, որ դրանց միանշանակ պատասխանը, ամեն դեպքում, սա է՝ հարաբերությունը դադարում է ռոմանտիկ լինելուց, եթե այնտեղ կա վախի մթնոլորտ և վախի զգացում: 

 

 

Շարունակությունը` այստեղ: