Գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում առավոտյան սրտխառնոց են զգում, ավելի առողջ երեխաներ են ծննդաբերում, քան նրանք, ովքեր նման ախտանշաններ չունեն:

 

Բացի դրանից, հղիության ընթացքում սրտխառնոցը նաև կապված է ավելի քիչ թվով վիժումների և ծննդաբերության ժամանակ արատների հետ, ասված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Reproductive Toxicology հանդեսում:

 

Գիտնականների տվյալներով՝ երեխան կրելու ընթացքում տոքսիկոզի ախտանշաններ է զգում կանանց շուրջ 85 տոկոսը:      

Համարվում է, որ դրանք առաջանում են այդ թվում հղի կնոջ օրգանիզմում խորիոնիկ գոնադոպրիինի՝ այն հորմոնի պարունակության աճով, որն արտադրում է ընկերքը, նշում է Wall Street Journal-ը:

 

Այս, ինչպես նաև, հնարավոր է, այլ հորմոնների հարաբերականորեն բարձր մակարդակը նպաստում է ավելի բարենպաստ ներարգանդային մթնոլորտի ստեղծմանը, նշում են գիտնականները: