Արու ծովաձիերը՝ բնության մեջ միակ տեսակը, որի ուժեղ սեռի առանձնյակները ձագերին կրում են իրենց որովայնում, դարձել են կանանց յուրօրինակ «նմանակները». նրանց ծնողական պարկն աշխատում Է գրեթե նույն կերպ, ինչ եւ թույլ սեռի ներկայացուցիչների արգանդը: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են գիտնականները, որոնց հոդվածը հր ապարակվել Է Molecular Biology and Evolution հանդեսում:

 

«Զարմանալի Է, բայց ծովաձիերի օրգանիզմն անում Է նույն այն բաները, ինչը եւ կանանց մարմինը: Մի կողմից՝ ծովաձիերի փոքրիկները մեծ քանակությամբ սննդարար նյութեր են ստանում դեղնուցի հետ միասին, որը պարունակվում Է մայրական ձկնկիթի հատիկների մեջ: Բայց մյուս կողմից՝ հայրական պարկն այնպես Է Էվոլյուցիայի ենթարկվել, որ այն սերնդին մատակարարում Է նուտրիենտներ, պաշտպանում Է ախտածիններից, ապահովում Է թթվածնով եւ հեռացնում Է կենսագործունեության մնացորդները»,-հայտարարել Է Կամիլա Ուիթինգթոնը՝ Սիդնեյի համալսարանից (Ավստրալիա):

 

Ծովաձիերը (Hippocampus) մշակել են բազմացման պարադոքսալ ռազմավարություն, որի շրջանակներում սերունդը կրում Է ոչ թե թույլ, այլ ուժեղ սեռը: Բազմացման ժամանակ Էգը ձկնկիթները դնում Է արուի կրծքի վրա գտնվող հատուկ պարկի մեջ, որտեղ սաղմերն աճում են դրան հաջորդող 24 օրվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: