Սուրճի չափավոր գործածումը կարող Է 20 տոկոսով նվազեցնել Ալցհայմերի հիվանդության զարգացման վտանգը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Եվրոպայի "Alzhemier-2014" գիտաժողովում հայտնել են Սուրճի մասին գիտական տեղեկատվության ինստիտուտի (Institute for Scientific Information on Coffee (ISIC) ներկայացուցիչները:

 

ISIC-ի ներկայացուցիչների զեկույցի համաձայն՝ չորս տարի անցկացվել են հետազոտություններ, որոնց ընթացքում պարզվել Է, որ օրական 3 – 5 գավաթ սուրճի գործածումը կարող Է օրգանիզմին օգնել պաշտպանվելու Ալցհայմերի հիվանդությունից: Այս ծանր հիվանդությունը միջին հաշվով ախտահարում Է 65-ից բարձր տարիքի քսան մարդուց մեկին: Եվրոպայում 65 տարեկանից բարձր մարդկանց թիվն առաջիկա տարիներին 15,4 տոկոսից կաճի մինչեւ 22,4 տոկոս, և եվրոպացիների համար Ալցհայմերի հիվանդությունը կդառնա լրջագույն հիմնախնդիր:   

 

Ըմպելիքի պարունակած կոֆեինն օգնում Է կանխելու ուղեղում ամիլոիդային թիթեղիկների և նեյրոֆիբրիլյար թնջուկների՝ Ալցհայմերի հիվանդության երկու նշանների առաջացումը: Ի լրումն դրա, ինչպես կոֆեինն, այնպես Էլ պոլիֆենոլները նվազեցնում են գլխուղեղի բջիջների բորբոքումն ու մաշումը, առանձնապես հիպոկամպում եւ կեղեւում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: