Բրիտանացի գիտնականները պարզել են, որ Ալցհայմերի հիվանդությունը կարող Է վարակիչ լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ինչպես Nature հանդեսում գրել են հետազոտողները, իրենց կատարած գիտափորձը ցույց Է տվել, որ բետա-ամիլոիդների խմբից սպիտակուցը, որի կուտակումը ասոցիացվում Է հիվանդության հետ, կարող Է ախտաբանական մեխանիզմ գործի դնել ուղեղում՝ այնտեղ ընկնելով դրսից:

 

Այդ հետազոտությունն առաջին անգամ ցույց Է տալիս, որ նման ախտերը տեսականորեն կարող են փոխանցվել մարդուց մարդու:

 

Դրա հետ մեկտեղ հետազոտողներն ընդգծում են, որ հնարավոր չԷ Ալցհայմերի հիվանդությամբ վարակվել՝ շփվելով դրանով տառապող մարդկանց հետ:

 

Սակայն կա այն բանի տեսական հավանականությունը, որ բետա-ամիլոիդների խմբից սպտակուցը կարող Է փոխանցվել չմանրԷազերծված վիրաբուժական գործիքների միջոցով: