Ճերմակած մազերն օրգանիզմի ծերացման ցուցանիշ չեն. սա ամերիկացի գիտնականների ընդգրկուն հետազոտության արդյունքն է: Պարզվել է, որ սպիտակ մազերի հայտնվելը առողջության նշան է:
«Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ միևնույն տարիքի մարդիկ ճերմակում են ոչ միևնույն ձևով: Թեստերի ընթացքում հետազոտողները պարզել են, որ եթե օրգանիզմը գործում է ճիշտ ռեժիմով, և ոչ մի կարգի խախտումներ չկան, ապա մազերը կսպիտակեն 50 – 55 տարեկանում: Նշանակում է, եթե դուք սկսել եք ճերմակել մոտավորապես այդ տարիքում, ապա դուք գործնականում առողջ եք: Իսկ սպիտակ մազերի հայտնվելը վկայում է այն մասին, որ մարդու օրգանիզմը պարունակում է բարձր մակարդակի գլուտատիոն, իսկ դա նշանակում է, որ օրգանիզմը չի ցանկանում ծերանալ և միացնում է օքսիդացման գործընթացների արգելակման մեխանիզմը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բացառություն են կազմում սոսկ այն մարդիկ, որոնց մոտ ճերմակ մազեր են հայտնվում մինչև 30 տարեկանը. նշում են գիտնականները: