Հելսինկիի համալսարանի գիտնականները հետազոտության ընթացքում պարզել են, որ կարճատև արձակուրդը կարող է սիրտ-անոթային հիվանդությունների հանգեցնել և մահվան պատճառ դառնալ։ Դա նաև ազդում է կյանքի երկարատևության վրա, հաղորդում է MedikForum-ը։
Գիտնականները հանգել են եզրակացության, որ արձակուրդը պետք է վայելել տարեկան նվազագույնը 4 շաբաթ։
1222 40 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում իրականացված գիտափորձը ցույց է տվել, որ անգամ առողջ կենսակերպ վարող մարդիկ հիմնականում ավելի վաղ են մահացել նրանցից, ովքեր ավելի շատ են հանգստացել։