Իլլինոյս նահանգի Նոտրդամյան համալսարանի ամերիկացի գիտնականները կարծում են, որ Դեպրեսիան կարող է ինֆեկցիոն հիվանդությունների նման վարակիչ լինել:
Գիտնականները փորձարկումներ են արել նույն հանրակացարանում բնակվող 103 զույգ ուսանողների շրջանում: 1, 3 և 6 ամիս անց մասնակիցների մոտ կոգնիտիվ խոցելիության և դեպրեսիայի նախանշանների թեստ են անցկացրել: Պարզվել է, երբ նորեկներին բնակեցրել են դեպրեսիայի նախանշաններ ունեցող և խոցելի տարեկիցների հետ, կարճ ժամանակ անց նրանք էլ այդպիսին են դարձել: Դա իր մեջ վտանգ է պարունակում' մոտ ապագայում դեպրեսիայի դրսևորման 2 անգամ ավելացմամբ:
Կոգնիտիվ խոցելիությունն այն է, ինչ մենք չենք կարող անել կամ ինչից վախենում ենք: Հենց այդ պատճառով էլ մարդ ենթարկվում է հոգեբանական սթրեսի և դեպրեսիայի:
Փորձագետները հանգել են այն հետևության, որ մարդու կոգնիտիվ խոցելիությունը կախված է սոցիալական միջավայրից: Փոխելով միջավայրը կարելի է բուժել դեպրեսիայի նախանշանները: