Ամռանը մաշկի խնամքը հանդիսանում է գեղեցկության եվ առողջ արտաքին տեսքի գլխավոր
բաղկացուցիչներից մեկը: Արեվը, փոշին, ծովի աղը կարող են վնասել դեմքի նուրբ մաշկային
ծածկույթը:Եթե նույնիսկ ձեր բախտը բերել է եվ դուք ունեք նորմալ մաշկ, պետք է շատ ուշադիր
լինել մաշկի խնամքի հարցում: Ամռանն ուժեղանում է մաշկային ճարպի արտադրությունը, որի դեմ
ավելորդ պայքարը կարող է հանգեցնել
դեմքի մաշկի չորության: Իսկ անփութությունն ու մաշկի ոչ ճիշտ խնամքը կարող են անցանկալի
հետեվանքների հանգեցնել՝ առաջացնելով պիգմենտացիա, ակնե, վաղաժամ կնճիռներ:
Ինչպես պաշտպանել մաշկն արեվից
Ամառային ջերմ արեվը, բացի գեղեցիկ արեվայրուքից եվ վիտամիններից, կարող է նաեվ վնաս տալ մեր մաշկին՝ առաջացնելով ֆոտոծերացում: Դա կապված է նրա հետ, որ արեվային ճառագայթների ազդեցության հետեվանքով քայքայվում են կոլագենային թելերը, որոնք հանդիսանում են մաշկի

կմախքը: Արդյունքում մաշկը կորցնում է իր էլաստիկությունը, նրա վրա հայտնվում են կնճիռներ: Այս
գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ, բայց դանդաղեցնել՝ կարելի է: Դրա համար անհրաժեշտ է
մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ինչպես խնամել մաշկն ամռանը. չոր մաշկ
Չոր մաշկը շատ զգայուն է ամառային անբարենպաստ գործոնների ազդեցության նկատմամբ:
Ամռանը չոր մաշկի խնամքն իրենից ներկայացնում է ճարպալույծ վիտամիններով հագեցած
կոսմետիկայի օգտագործում: Այս նպատակով պետք է ընտրել ճիշտ կրեմ չոր մաշկի համար: Լավ
կրեմը պետք է նաեվ պարունակի հատուկ էմուլսիաներ, որոնք նպաստեն արագ ներծծմանը:
Չոր մաշկը պաշտպանելու եվ սնուցելու համար կարելի է օգտագործել հատուկ դիմակ: Վերցնում
ենք մեկական թեյի գդալ կաթնաշոռ, սերուցք եվ գազարի հյութ: Խառնում ենք, քսում դեմքի մաքուր
մաշկին, լվանում ենք քառասուն րոպեից: Վստահ եղեք՝ այսպիսի դիմակի շնորհիվ ձեր մաշկը մի
քանի օր շարունակ պաշտպանված կլինի արեվի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ինչպես խնամել մաշկն ամռանը. յուղոտ մաշկ
Ամռանը, յուղոտ մաշկը խնամելիս, օգտագործեք մելանինի արտադրությունը խթանող կրեմներ:
Այդպիսի կրեմների կազմության մեջ մտնում են պարաամինոբենզոլային եվ դաբաղող թթուներ:
Մելանինը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար
ազդեցությունից: Լավ կլինի՝ յուղոտ մաշկի համար ընտրեք կրեմ, որի կազմության մեջ մտնեն
մաշկային ճարպի արտազատումը կարգավորող նյութեր' ցինկի օքսիդ, տիտանի երկօքսիդ: Խորհուրդ
է տրվում օգտագործել վիտամին С պարունակող կրեմ-դիմափոշի, որի պաշտպանական
SPFգործոնը լինի ամենաքիչը 30-40:
Ամառային պաշտպանություն շուրթերի համար
Հատուկ ուժեղացված պաշտպանության կարիք ունեն շուրթերը: Նրանք պարզապես ունակ չեն
ինքնապաշտպանության, քանի որ այս հատվածում չկան ճարպագեղձեր եվ մելանին: Որպեսզի
շուրթերը պաշտպանեք արեվի բացասական ազդեցությունից, անհրաժեշտ է օգտագործել շուրթերի
համար նախատեսված հատուկ բալզամ, ինչպես նաեվ շրթներկ, որը պարունակի վիտամիններ,
ճարպեր, խոնավեցուցիչներ եվ ուլտրամանուշակագույն

ճառագայթներն անդրադարձող ֆիլտրեր: Լավագույն տարբերակը փայլուն շրթներկն է, այն
պարունակում է առավելագույն քանակությամբ լանոլին, որն ունակ է պաշտպանելու նուրբ մաշկը:
Եթե շուրթերն այնուամենայնիվ չորանում են, պետք է քսել ձիթապտղի յուղ եվ կարագ:
Ինչպես պաշտպանել աչքերի շուրջ մաշկը
Արեվից մենք սովորաբար կկոցում ենք աչքերը, ինչը բերում է աչքերի շուրջ մանր կնճիռների
առաջացմանը: Սրանից խուսափելու համար կրեք արեվային ակնոցներ եվ օգտագործեք
ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող կրեմ: Արդեն գոյացած մանր կնճիռների
դեմ կարելի է պայքարել կանաչ թեյի օգնությամբ: Անհրաժեշտ է եփել կանաչ թեյի երկու փաթեթ,
թեթեվ սառելուց հետո դնել աչքերի շրջանում եվ թողնել այդպես 10 րոպե:
Պաշտպանում ենք մաշկը փոշուց
Ամռան շրջանում մեր քրտնագեղձերը երկու անգամ ավելի ինտենսիվ են աշխատում. այդպիսով
նրանք պաշտպանում են մեր օրգանիզմը գերտաքացումից: Փողոցային փոշին եվ կեղտը
հեշտությամբ կպչում են մաշկի մակերեսին՝ խցանելով ծակոտիներն ու չթողնելով որ մաշկը նորմալ
շնչի: Դեմքի վրա սկսում են բազմանալ վնասակար բակտերիաներ, որը բերում է բացասական
հետեվանքների եվ մաշկի վիճակի վատացման: Այստեղից հետեվում է , որ նույնիսկ ամենաչոր
մաշկն ամռանը պետք է խնամքով մաքրել:
Ինչպես մաքրել չոր մաշկը
Խիստ արգելված է մաքրել չոր մաշկն օճառով եվ հիմքեր պարունակող միջոցներով: Կարելի է
օգտվել փրփուրներից , դեղաբույսերի թուրմերից:Եթե դուք աշխատավայրում եք, ապա
հեշտությամբ կարող եք մաշկը մաքրել սովորական չոր անձեռոցիկով: Պետք չէ օգտագործել խոնավ
անձեռոցիկներ, քանի որ նրանք պարզապես կտարածեն կեղտը մաշկի մակերեսին, իսկ սպիրտ
պարունակող անձեռոցիկները կչորացնեն նուրբ մաշկային ծածկույթը:
Տուն հասնելիս պետք է անպայման մաքրել մաշկը:Եվ նույնիսկ նրանք, ովքեր չոր մաշկ ունեն, պետք է օգտագործեն սկրաբեր, բայց ոչ ավել, քան շաբաթը երկու անգամ: Մնացած օրերին այդ

նպատակով կարելի է օգտագործել շոգեխաշած վարսակի փաթիլները:
Ինչպես մաքրել յուղոտ մաշկը
Յուղոտ մաշկ ունեցողները հաճախ անտեսում են ցերեկային կրեմի օգտագործումը: Արդյունքում
փոշին ու կեղտը նստում են դեմքի մաշկին եվ խցանում են ծակոտիները: Աղտոտումից կարելի է
խուսափել պարբերաբար օգտագործելով կրեմ եվ դիմափոշի: Ընդ որում ցանկալի է օգտագործել
հանքային դիմափոշի:
Մաշկը պետք է մաքրել մուսով կամ գելով, իսկ սկրաբը խորհուրդ է տրվում օգտագործել ոչ հաճախ,
քան շաբաթական 3-4 անգամ: Կարելի է պատրաստել տնային սկրաբ, դրա համար վերցնում ենք
երեք ճաշի գդալ տաքացրած սերուցք, մեկ գդալ մեղր, չորս գդալ մանրացրած վարսակի փաթիլներ
եվ երկու կաթիլ նարնջի եթերային յուղ: Այս ամենը մանրամասն խառնում ենք: Հետո քսում ենք
դեմքի մաշկին՝ շրջանաձեվ շարժումներով: Վերջում լվացվում ենք: