Ամռանը արև, փոշին, ծովի աղը կարող են վնասել դեմքի նուրբ մաշկը: Ամռանն ուժեղանում է մաշկային ճարպի արտադրությունը, որի դեմ ավելորդ պայքարը կարող է հանգեցնել դեմքի մաշկի չորության:

Ամռանը արևը կարող է առաջացնել ֆոտոծերացում: Արևի ճառագայթների ազդեցության հետևանքով քայքայվում են կոլագենային թելերը, որոնք հանդիսանում են մաշկի կմախքը: Արդյունքում մաշկը կորցնում է իր էլաստիկությունը, հայտնվում են կնճիռներ: Այս գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ, բայց դանդաղեցնել՝ կարելի է: Դրա համար անհրաժեշտ է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Չոր մաշկը շատ զգայուն է ամառային անբարենպաստ գործոնների ազդեցության նկատմամբ: Չոր մաշկի քսուքը պետք է նաև պարունակի հատուկ էմուլսիաներ, որոնք կնպաստեն արագ ներծծմանը:

Դիմակ չոր մաշկի համար. Լցնում ենք մեկական թեյի գդալ կաթնաշոռ, սերուցք և գազարի հյութ: Խառնում ենք, քսում դեմքի մաքուր մաշկին, լվանում ենք քառասուն րոպեից:

Յուղոտ մաշկը խնամելիս, օգտագործեք մելանինի արտադրությունը խթանող կրեմներ, որոնց կազմության մեջ մտնում են պարաամինոբենզոլային և դաբաղող թթուներ: Յուղոտ մաշկի համար ընտրեք քսուք, որի կազմում կլինեն մաշկային ճարպի արտազատումը կարգավորող նյութեր' ցինկի օքսիդ, տիտանի երկօքսիդ: Խորհուրդ է տրվում օգտագործել վիտամին С պարունակող կրեմ-դիմափոշի: