Ամռանը մաշկի խնամքը հանդիսանում է գեղեցկության եվ առողջ արտաքին տեսքի գլխավոր
բաղկացուցիչներից մեկը: Արեվը, փոշին, ծովի աղը կարող են վնասել դեմքի նուրբ մաշկային
ծածկույթը:Եթե նույնիսկ ձեր բախտը բերել է եվ դուք ունեք նորմալ մաշկ, պետք է շատ ուշադիր
լինել մաշկի խնամքի հարցում: Ամռանն ուժեղանում է մաշկային ճարպի արտադրությունը, որի դեմ
ավելորդ պայքարը կարող է հանգեցնել
դեմքի մաշկի չորության: Իսկ անփութությունն ու մաշկի ոչ ճիշտ խնամքը կարող են անցանկալի
հետեվանքների հանգեցնել՝ առաջացնելով պիգմենտացիա, ակնե, վաղաժամ կնճիռներ:
Ինչպես պաշտպանել մաշկն արեվից
Ամառային ջերմ արեվը, բացի գեղեցիկ արեվայրուքից եվ վիտամիններից, կարող է նաեվ վնաս տալ մեր մաշկին՝ առաջացնելով ֆոտոծերացում: Դա կապված է նրա հետ, որ արեվային ճառագայթների

ազդեցության հետեվանքով քայքայվում են կոլագենային թելերը, որոնք հանդիսանում են մաշկի
կմախքը: Արդյունքում մաշկը կորցնում է իր էլաստիկությունը, նրա վրա հայտնվում են կնճիռներ: Այս
գործընթացը կանգնեցնել հնարավոր չէ, բայց դանդաղեցնել՝ կարելի է: Դրա համար անհրաժեշտ է
մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ինչպես խնամել մաշկն ամռանը. չոր մաշկ
Չոր մաշկը շատ զգայուն է ամառային անբարենպաստ գործոնների ազդեցության նկատմամբ:
Ամռանը չոր մաշկի խնամքն իրենից ներկայացնում է ճարպալույծ վիտամիններով հագեցած
կոսմետիկայի օգտագործում: Այս նպատակով պետք է ընտրել ճիշտ կրեմ չոր մաշկի համար: Լավ
կրեմը պետք է նաեվ պարունակի հատուկ էմուլսիաներ, որոնք նպաստեն արագ ներծծմանը:
Չոր մաշկը պաշտպանելու եվ սնուցելու համար կարելի է օգտագործել հատուկ դիմակ: Վերցնում
ենք մեկական թեյի գդալ կաթնաշոռ, սերուցք եվ գազարի հյութ: Խառնում ենք, քսում դեմքի մաքուր
մաշկին, լվանում ենք քառասուն րոպեից: Վստահ եղեք՝ այսպիսի դիմակի շնորհիվ ձեր մաշկը մի
քանի օր շարունակ պաշտպանված կլինի արեվի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Ինչպես խնամել մաշկն ամռանը. յուղոտ մաշկ
Ամռանը, յուղոտ մաշկը խնամելիս, օգտագործեք մելանինի արտադրությունը խթանող կրեմներ:
Այդպիսի կրեմների կազմության մեջ մտնում են պարաամինոբենզոլային եվ դաբաղող թթուներ:
Մելանինը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար
ազդեցությունից: Լավ կլինի՝ յուղոտ մաշկի համար ընտրեք կրեմ, որի կազմության մեջ մտնեն
մաշկային ճարպի արտազատումը կարգավորող նյութեր' ցինկի օքսիդ, տիտանի երկօքսիդ: Խորհուրդ
է տրվում օգտագործել վիտամին С պարունակող կրեմ-դիմափոշի, որի պաշտպանական
SPFգործոնը լինի ամենաքիչը 30-40: