Life.panorama.am-ը գրում է.

 

Ասում են՝ բժիշկների համար եղունգները կարորղ  են հրաշալի հուշարարներ լինել, քանի որ եղունգի վրա կարող են «արձանագրվել» մեր օրգանիզմի բոլոր հիվանդությունները: Եղունգները խնամքի, ճիշտ սննդակարգի կարիք: Նրանք պահանջում են կաթնամթերք, մսամթերք, ձկնեղեն, մրգեր ու բանջարեղեն, կանաչեղեն: Նրանք ունեն նաև լոբու, կանաչ ոլոռի, վարսակի և նույնիսկ ընկույզի կարիք:

 

Իսկ ինչպե՞ս խնամել եղունգները

Եղունգները չկոտրվելու համար առաջնահերթ պայման է տնային աշխատանքներ կատարելիս, հագուստ կամ ամաններ լվանալիս համապատասխան ձեռնոցներ կրելը, որովհետև լվացող միջոցները իրենց բաղադրության մեջ պարունակում են ձեռքերը և եղունգները վնասող մի շարք քիմիական նյութեր: Տնային պայմաններում եղունգները կարելի է մշակել որոշակի լուծույթներով, քսուքներով:

 

Հինան ունի բուժող և վերականգնող հատկություն, և պատահական չի եղել հին ժամանակներում կանաց ձեռքերը և ոտքերը հինա դնելը: Հինան օգտակար  միջոց է նաև ոտքի հոտի և քրտինքի դեմ:Ոտքերի եղունգները խնամելու համար պետք է հինայի լուծույթով վանաններ ընդունել:Այս պրոցեսը 3-4 անգամ կրկնելու դեպքում արդյունքն ակնհայտ կլինի: Ձեռքերը հինայի լուծույթով խնամելու համար անհրաժեշտ է այն վրձինով քսել եղունգների մակերեսին և թողնել 20-30 րոպե:

 

Շարունակությունը` այստեղ: