Կնոջ համար կյանքի կարևոր փուլերից մեկը հղիությունն է, որն իրականում կրկնակի խնամք է պահանջում իրենից ինչպես հղիության ամիսներին, այնպես էլ հետծննդաբերական շրջանում: Aroxj.am-ը ներկայացնում է հետծննդաբերական շրջանում ամենատարրական, միևնույն ժամանակ ամենակարևոր կանոնները օրգանիզը խնամելու և հիգիենային հետևելու համար:
Հղիության ընթացքում կնոջ արգանդը ենթարկվում է զգալի կծկումների: Ծննդաբերությունից հետո արգանդի ներսում հեշտոցում դեռ որոշ ժամանակ վերքեր են մնում: Հետևաբար վերքային մասը շատ զգայուն է լինում վիրուսների ու ինֆեկցիաների նկատմամբ:
Արգանդային հատվածում շատ են լինում մանրէներ ու միկրոբներ, որոնց համար միջավայրը բավականին բարենպաստ է: Քանի որ հղիության ընթացքում մի շարք օրգաններ դեֆորմացիայի են ենթարկվում պտղի մեծացման արդյունքում հետագայում այդ օրգանների զգայողականությունը իջնում է:
Այդ պատճառով չի բացառվում, որ օրինակ միզելու ցանկություն չունենաք կամ դուրս գալու ցանկություն օրեր շարունակ չառաջանա: Դա հենց այդ օրգանների (միզապարկ, աղիներ) փոփոխությունների ու դեֆորմացիայի արդյունք է:
Շարունակությունը` այստեղ: