168.am

Շվեդական VO Vapen ընկերությունը, որը զբաղվում է բացառիկ զենքերի արտադրությամբ, հիմնադրվել է 1977 թվականին՝ հայտնի զինագործ Վիգգո Օլսսոնի կողմից։ Ընկերությունն այսօր արտադրում է ամենաշքեղ զենքերը, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանք են։ Արտադրանքը թողարկվում է շատ սահմանափակ քանակությամբ. յուրաքանչյուր մոդելից՝ տարեկան ընդամենը մի քանի նմուշ։ Ընկերությունը հանդիսանում Շվեդիայի թագավոր Կարլ XVI-ի մատակարարը, ինչպես նաև մեծ հաջողությամբ արտահանում է իր բացառիկ արտադրանքը Միջին Արևեքի երկրներ։ Աբու-Դաբիի արքայազն շեյխ Մոհամմադ բին Զաիդ բին Զաիդ ալ-Նահայյանը այս ընկերության կողմից արտադրվող զենքերի սիրահարներից է։ VO Vapen ընկերության վերջին նորույթներից մեկը VO Falcon Edition որսորդական հրացանն է։ Այս զենքի գինը 820 հազար դոլար է. ավելի թանկ զենք չի արտադրվում։ Ընկերությունը արտադրել է ընդամենը 5 օրինակ։ VO Falcon հրացանի' դամասկոսյան պողպատից պատրաստված ութանկյուն փողը հիանալի կերպով ներդաշնակվում է խզակոթի հետ, որը պատրաստված է լավագույն ընկույցի փայտից և զարդարված է բազեների պատկերներով։ Վիգգո Օլսսոնը պնդում է, որ VO Falcon-ը դամասկոսյան պողպատից պատրաստված միակ զենքն է։ Խզակոթի համար նախատեսված ծառը վարպետն ինքն է ընտրել։ Փայտի մշակումը նույնպես իրականացվում է ձեռքով։ Մշակված փայտե դետալները հատուկ պայմաններում պահվում են երեք տարի՝ նրանց անհրաժեշտ տեսք հաղորդելու համար։ Իսկ հղման և վերջնական մշակման աշխատանքը տևում է մոտ 5 շաբաթ։ Հաճախորդները հնարավորություն ունեն ինքնուրույն ընտրել խզակոթը։ Այնպես որ, այն լիովին հարմար է լինում ապագա տիրոջը։ VO Falcon-ի յուրաքանչյուր հինգերորդ զենք ունի բացառիկ նախշեր։ VO Falcon հրացանում օգտագործվում է արտոնագրված հատուկ մեխանիզմ, որը թույլ է տալիս փոխել հրացանի տրամաչափը։