Պլաստիկ վիրահատությունների մասին հարցերին Ալեսանդրա Ամբրոսիոն միշտ անկեղծ պատասխանում է' այո, դիմել է պլաստիկ խիրուրգների, ճիշտ է, 11 տարեկանում և ընդամենը ականջների ձևը փոխելու նպատակով: Արդյունքից գոհ է եղել, քանի դեռ չի կանգնել բարդությունների առաջ, որոնցից հետո որոշել է մեկընդմիշտ հրաժարվել պլաստիկայից, հատկապես, որ կան ավելի անվտանգ միջոցներ գեղեցիկ լինելու համար:
Այժմ Ամբրոսիոն հայտնի է մարզասրահների հանդեպ իր սիրով: Նա ամեն օր այցելում է մարզասրահ, աշխատում ծանրությունների հետ ու վազում շարժուղով: Եթե տրամադրություն չի ունենում ծանրաբեռնվելու, պիլատեսով է զբաղվում: Կարևորը, որ ֆիզիկական վիճակը միշտ կարգին լինի:
Ամբրոսիոյի գեղեցկության հիմնական գաղտնիքը ճիշտ սնունդն է: Նա սպիտակուցային սննդակարգով է ապրում, որն աշխարհի մոդելների մեծամասնության նախընտրությունն է: Ճիշտ է' բրազիլուհու ամենասիրելի ուտեստներն են եփած ձուկն ու հավի կրծքամիսը, բայց նրա գեղեցկության գաղտնիքը կանաչ բանջարեղենից քամված հյութն է: