Օրերս լրացավ բրազիլացի մոդել,Victoria's Secret-ի հրեշտակ Ալեսանդրա Ամբրոսիոյի 33-ամյակը: Անցնող տարիների ընթացքում ամենացանկալի կանանցից մեկը` Ամբրոսիոն, շատ բան է հասցրել արդեն. նա իր ետևում է թողել բազմաթիվ պայմանագրեր, տղամարդկանց կոտրված սրտեր և նույնիսկ դերեր կինոյում: Սակայն շատերի մոտ նա տպավորվել է որպես Victoria's Secret-ի հրեշտակ: Բրազիլացի մոդելը հանդես է գալիս բրենդի սեքսուալ կոստյումներով արդեն շուրջ 12 տարի` խթանելով ընկերության արտադրանքի առևտուրն ամբողջ աշխարհում: Եվ, չնայած մոդելի համար թոշակային համարվող իր տարիքին, Ալեսանդրան շարունակում է փայլել պոդիումներում և հայտնի ամսագրերի շապկիներին` ոչնչով չզիջելով իր երիտասարդ գործընկերներին: Վերհիշենք մոդելի առավել սեքսուալ 15 լուսանկարները: