Օրերս լրացավ հոլիվուդյան ամենակրքոտ գեղեցկուհիներից մեկի` Մեգան Ֆոքսի 28-ամյակը: Դերասանուհին, փայլելով «Տրանսֆորմեր» ֆենթզիում, միանգամից գերել է ուժեղ սեռի ներկայացուցիչների սրտերը: Գրավիչ կապուտաչյա սևահերը, ըստ FHM ամսագրի, արդեն երկու անգամ ճանաչվել է մոլորակի ամենասեքսուալ կինը: Գերող հայացքը, որով կարողանում է խելագարության հասցնել ցանկացած տղամարդու և հյութալի, փափուկ շուրթերի վաղուց դարձել են նրա այցեքարտը: Մեգան Ֆոքսի արտաքին տեսքը գնահատել են ոչ միայն ռեժիսորները և երկրպագուները, այլ նաև հայտնի դիզայներները: Հմայիչ «կատվիկը» դարձել է Emporio Armani բրենդի դեմքը և մարմինը: Գեղեցկուհու ծննդյան տրեդարձի առթիվ առաջարկում ենք վայելել նրա տասը ամենասեքսուալ լուսանկարները: