Ամերիկացկի ռեփեր Machine Gun Kelly-ն (իսկական անունը Քսլոն Բեյքեր) խոստովանել է, որ սիրելիի՝ դերասանուհի Մեգան Ֆոքսի արյունով թալիսման է կրում։ Արտիստն այդ մասին հայտնել է Instagram-ի էջում։

Երաժիշտը Ֆոքսի հետ լուսանկարների ու տեսանյութերի շարք է հրապարակել՝ ցույց տալով զարդը։ «Ես արյունդ կրում եմ իրանիս»,- հրապարակումը մակագրել է նա։

Մեգան Ֆոքսը եւս Instagram-ում համատեղ լուսանկարներ է տեղադրել Machine Gun Kelly-ի հետ։ «Շնորհավոր Սուրբ Վալենտնի օրը»,- գրել է դերասանուհին։

2020թ․-ի դեկտեմբերին սկսեցին խոսել Մեգան Ֆոքսի եւ Machine Gun Kelly-ի հարսանիքի մասին։ Նոյեմբերին դերասանուհին դիմել է «Բեւեռլի Հիլզ, 90210» սերիալի աստղ Բրայան Սթին Գրինից բաժանվելու համար, որի հետ ամուսնացել էր 2010թ․-ին։