Մեգան Ֆոքսն անցավ Հոլիվուդի բոլոր ռեկորդները: Նա բոլոր հայտնի գեղեցկուհիներից ամենաարագը կարողացավ վերականգնել կազմվածքը ծննդաբերությունից հետո: Որդուն' Նոային, նա լույս աշխարհ բերեց սեպտեմբերի վերջին, բայց արդեն հիմա պատրաստ է սեքսուալությամբ աչք շլացնելու: Որպես նաև շատ համեստ աստղ Մեգան Ֆոքսը չի թաքցնում հրաշալի կազմվածքի իր բաղադրատոմսը:
Աստղը խորհուրդ է տալիս բոլոր նիհարել ցանկացողներին իսպառ հրաժարվել կաթից: Այդ մասին Մեգանին ասել են իր բժիշկները' բացատրելով, որ կաթը ազդում է հորմոնալ համակարգի վրա:
Իհարկե, միայն կաթից հրաժարվելու շնորհիվ չէ, որ Մեգան Ֆոքսը պահպանել է կազմվածքը հղիությունից հետո:
Հղիության 9 ամիսների ընթացքում նա հետևել է իր բժիշկների նշանակած սննդակարգին և կատարել հատուկ վարժություններ, որոնց միջոցով շատ քաշ չի հավաքել, ուստիև հեշտ հետ է եկել հին կազմվածքին հաշված ամիսների ընթացքում: